ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Ուզենք, թե չէ՝ ձմեռը գալիս է, ուզենք թե չէ՝ ռուսը պարտվելու է»․ ԱԺԲ անդամ
19:36, 01.10.2022 | mamul.am
3702 | 5

«Ովքեր ասում են՝ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կսպանի՝ անմեղսունակ են և տգետ։ Դա նույնն է, եթե դու ասես՝ եթե ձմեռը գա, ես կմրսեմ։ Ուզենք, թե չէ՝ ձմեռը գալիս է, ուզենք թե չէ՝ ռուսը պարտվելու է․․․»,- այսօր Ազատության հրապարակում՝ ինքնապաշտպանության կազմակերպման, ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ձեռք բերելու պահանջով հանրահավաքի ժամանակ ասել է Ազգային - ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Պիտի պատրաստվեք ռուսի պարտությանը, պիտի պատրաստվեք ռուսի հեռանալուն, պիտի այնպես անեք, որ ռուսի հեռանալուց հետո ոչ թե թուրքը գա, այլ Ամերիկան։ Դուք ձեր անգործությամբ հանցակից եք դառնում Հայաստանի կործանմանը»,- ասել է Վ․ Գասպարյանը։

«Ուզենք, թե չէ՝ ձմեռը գալիս է, ուզենք թե չէ՝ ռուսը պարտվելու է»․ ԱԺԲ անդամ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր