«Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օր առաջ պետք է միջազգային դիտորդներ կանգնեն այս կոնֆլիկտի մեջտեղում։ Այսինքն՝ երկու տարի էր պետք, որ նոր Փաշինյանը հասկանա՞ր՝ այդպիսի անհրաժեշտ քայլ պետք է կատարի․․․ Պատկերացրեք՝ այդ երկու խոսքը նա ասած լիներ 2 տարի առաջ․ ինչքան կորուստներ մենք կանխած կլինեինք՝ և՛ մարդկային, և՛ հայրենի հողի»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ «Հիմա ինչքա՞ն պիտի սպասենք, որ այդ երևույթն արտաբերի, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս․ մի տարի՞ ևս, երկու տարի՞»,- ասաց նա։ |