ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թող ապացուցեն, որ բանակը քլունգի կարիք չունի»․ Սոֆյա Հովսեփյան
21:54, 01.10.2022 | mamul.am
4154 | 0

Հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը 24News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՊՆ-ն այսօրվա հաղորդագրությանը, նշել է, որ 2020 թվականին ՊՆ-ն պարտավոր էր լուծած լինել ամեն հարց, սակայն հանրությունն ականատես եղավ, որ նույնիսկ զրահաբաճկոնի խնդիր կար. «Նույն իրավիճակը հիմա է։ Ես մի անգամ դիմել եմ ՊՆ, ասել եմ՝ այս կամ այն տեղ ինչ-որ բանի կարիք կա, որ ապրանքները հասցնեն։ Եվ իմանալով, որ միշտ բանակին աջակցելու ծրագրեր եմ արել, ինձ անձամբ դիմում են, տեղեկացնում եմ ՊՆ-ին, սակայն միշտ չէ, որ այդ հարցերը լուծվում են»։

Հովսեփյանի խոսքերով՝ որևէ մեկը փողոցում չի հավաքում որևէ բան։ «Եթե էդքան կան, թող հայտնաբերեն։ Եվ եթե էդքան կան, թող ապացուցեն, որ բանակը բահի, քլունգի և այլ բաների կարիք չունի։ Բանակը դրանց կարիքը չէր ունենա, եթե հասցրած լինեին ժամանակին։ Գոնե տարածքներում լինեին փոքր տեխնիկաներ, իսկ այսօր ադրբեջանցիներն առաջ են եկել, արդեն նոր խրամուղիներ են փորվում։ և զինվորները դրա համար, ցավոք, չունեն տեխնիկա։ և փոխանակ այդ հարցով զբաղվեն, և անգամ լուռ աջակցողներին շնորհակալություն հայտնեն, փորձում են վախեցնել կամ զսպօղակ լինել, որը կարող է լինել ճակատագրական»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր