ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը
02:12, 02.10.2022 | mamul.am
2251 | 0

Հոկտեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը:

Այս տարի Թատերական ստուգատեսը կհավաքի ավելի քան 250 հյուրերի եւ մասնակիցների՝ 10 երկրներից, այդ թվում ՝ հայտնի արտիստների եւ միջազգային փառատոնների տնօրենների Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից:

Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսի դատին կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը (բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովի բեմադրությունը):

Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի (Ռուսաստան) «Ձմեռային հեքիաթը» և IM Perfect թատերախմբի (Իտալիա) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները:

Փառատոնի ողջ հասույթը, ինչպես ասվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ, կուղղվի բարեգործությանը:

Նշվում է, որ ներկայացումների ցուցադրություններ տեղի կունենան նաև Գյումրիում։ Մասնավորապես, Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվելու է Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» բեմադրությունը։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «FestOFF» հատուկ ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի անկախ թատերախմբերի և ուսանողների համար, ինչպես նաև վարպետության դասեր, որոնք կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի քանի թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (Ռուսաստան): Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Շեքսպիրյան փառատոնների եվրոպական հայտնի ցանցի անդամ է։

Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ տնօրենը (2016 թվականից)՝ Կարո Բալյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մենք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր