ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+6 °C
«Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասները՝ փաստերով»․ Էդգար Ղազարյան
03:06, 02.10.2022 | mamul.am
4479 | 1

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը․ «Ամենամեծ թալանչի Նիկոլ Փաշինյանի վնասները՝ փաստերով
Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ջերմուկ քաղաքը չի ընդգրկել սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի համայնքի բնակիչներն ազատված չլինեն անշարժ գույքի միասնական հարկից (գույքահարկից և հողի հարկից): Ավելին, 2021 թվականի հունվարի 1-ից, այդ հարկատեսակի դրույքաչափը բարձրացվել է մի քանի անգամ, մասնավորապես հասարակական կառուցապատման ենթակա հողերի համար մինչև 42 անգամ։
Ստացվում է, որ հրետակոծությունից հետո իրենց բնակավայրը լքած հազարավոր ջերմուկցիները ստիպված են Նիկոլ Փաշինյանին նաև հսկայական հարկեր վճարել, անգամ այն հողերի համար, որոնք զավթել են ադրբեջանցիները, որպեսզի նա վայելի կյանքը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ապահով ամառանոցներում։
Լուսանկարներում․ Ջերմուկում հրետակոծված քաղաքացիական նշանակության օբյեկտ, որի համար սեփականատերը հարկեր է վճարում և Նիկոլ Փաշինյանի առանձնատունը, որտեղ նա կյանք է վայելում քաղաքացիների կողմից վճարվող հարկերի հաշվին»։

«Նիկոլ Փաշինյանի վնասները՝ փաստերով»․ Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանի վնասները՝ փաստերով»․ Էդգար Ղազարյան
Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
22:24, 30.11.2022
2400 | 0
դեպի վեր