ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երեք հոգի Հայաստանի և սփյուռքի հայերին մոլորեցնում են»․ Ոսկան Սարգսյան
23:00, 01.10.2022 | mamul.am
6242 | 3

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «3 հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և Տիգրան Արզաքանցյանը Հայաստանի և սփյուռքի հայերին մոլորեցնում են։ Քանի դեռ նրանց ասածներն են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, անընդհատ լինելու եք 1980-ական թվականների վերջին Երևանի ավտոկայարան եկած հարիֆ գյուղացու դերում, որի ուշադրությունը շեղելով, բաժակների տակ շարիկ խաղացնելով՝ խաբում են։ Շարիկ խաղացնող ժուլիկների նման այդ 3-ը ուզում են ամեն գնով ուշադրության կենտրոնում լինել, զանազան ստեր են ասում, տրյուկներ անում, իսկ Հայաստանի բնակչությունը՝ երկրի գլխին կախված իրական վտանգը, մեծ խնդիրները թողած՝ նրանց ասած ստերն է քննարկում։ Նատալյա Ռոտենբերգի ամուսին, անասնաբույժ Տիգրան Արզաքանցյանն ամենևին էլ միամիտ քյավառցի չէ, ինչպես ձևանում է, այլ՝ կոնկրետ առաջադրանքով Հայաստան ուղարկված․ ես այդպես եմ կարծում։ Նիկոլ Փաշինյանը քանի՞ հազար սուտ պետք է ասի, որ դադարեք լուրջ դեմքով նրա ասած անլրջությունները քննարկել, դատապարտել, դուրս եկեք վերջապես այդ կախարդված, արատավոր շրջանից»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր