ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+4 °C
Կադիրովը կոչ է արել ցածր հզորության միջուկային զենք օգտագործել Կրասնի Լիմանից զորքերի հեռանալուց հետո
23:36, 01.10.2022 | mamul.am
7222 | 1

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումը, կոչ է արել ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում՝ «մինչև ցածր հզորության միջուկային զենքի կիրառում»․ այս մասին նա գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում։

«Ես չգիտեմ, թե ՌԴ ՊՆ-ն ինչ է զեկուցում Գերագույն հրամանատարին, բայց իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հայտարարելը և ցածր հզորության միջուկային զենքի կիրառումը»,- գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր