Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումը, կոչ է արել ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում՝ «մինչև ցածր հզորության միջուկային զենքի կիրառում»․ այս մասին նա գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում։ «Ես չգիտեմ, թե ՌԴ ՊՆ-ն ինչ է զեկուցում Գերագույն հրամանատարին, բայց իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հայտարարելը և ցածր հզորության միջուկային զենքի կիրառումը»,- գրել է նա։ |