ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ անդրադառնալ այս հարցին». Սոֆյա Հովսեփյան
09:54, 02.10.2022 | mamul.am
3971 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ անդրադառնալ այս հարցին, բայց սպասում էի...
Հիմա հարց կառաջանա, թե ինչի՞ն էի սպասում։
Ասեմ` սպասում էի մտածողության փոփոխության։
Երբևէ նկատել ե՞ք, թե որքա՜ն հաճախ է հնչում այն արտահայտությունը, որ «զինվորը զոհվեց, որ մենք ապրենք», «նա կյանքը տվեց, որ մենք կյանքը վայելենք», «նա գիտակցված գնաց` հանուն իր երկրի, հայրենիքի» և այսպես շարունակ, տարբեր ձևակերպումներով, բայց միտքը այն է, որ մենք պետք է ապրենք։
Իսկ երբևէ նկատել ե՞ք խոսքեր «Մեր տղաները վերևից մեզ պաշտպանում են», «Մեր տղաները երկնային արքայության մեջ են և չեն լքում իրենց հայրենիքը», «Եռաբլորը ինձ ստիպում է ապրել», «Եռաբլուրից տղաները մեզ են հսկում» և այսպես շարունակ ...
Նկատել ե՞ք...
Խոստովանեմ, որ ես հաճախ եմ հանդիպում այսպիսի մտքերի ու ինձ համար ահավոր անհանգստություն է այդ բառերը ։
Ինչո՞ւ։ Ասե՛մ։
Որքա՞ն, ինչո՞ւ միշտ իրենք և ոչ մենք, իսկ մեր անելի՞քը, իսկ մենք իրենց համար որևէ բան ունենք անելո՞ւ։
Զինվորը չզոհվեց, որ մենք լավ ապրենք, այլ զինվորը պայքարեց և նահատակվեց հայրենիք ունենալու համար, որտեղ մենք լավ ենք ապրելու։ Նա կարողացավ մեզ ապահովագրել իր կյանքով ու դա պիտի դառնա մեզ համար պատասխանատվություն, որ ոչ թե պետք է նստենք ու ասենք «նա զոհվել է, որ մենք լավ ապրենք», այլ նա նահատակվեց ինձ հայրենիք փոխանցելով, որը պարտավոր եմ պահել և ապրել։
Բայց չէ՜, իրենցից հետո էլ մեր հույսն իրենք են.
Եռաբլուրից պետք է հսկեն մեզ, երկնքից պետք է հսկեն մեզ, մեզ մենակ չպետք է թողնեն։
Ո՛չ, սիրելիներս, հերթը մերն է, այդ մենք պետք է պահենք իրենց կյանքը` հայրենիքը և իրենց հանգրվան ԵՌԱԲԼՈՒՐԸ և ոչ թե կրկին ապավինենք իրենցից մեր փրկությունը։
Իրենք ամեն ինչ արել են, հերթը մերն է ու դա կարող է լինել միայն պատասխանատվության, գիտակցման ու Վրեժ լուծելու մղումով։
Ի՞նչ եք կարծում մեր կյանքն ավելի թանկ է, քան իրենցը, իրենց կյանքը հայրենիքն է, նույն նժարին դրե՛ք...
Չէ, պարզապես մենք մեր կյանքի արժեքը ճիշտ չենք սահմանել ու շատերի մոտ այն ուղիղ համեմատական է` դե մեկ անգամ ենք ապրում, լա՜վ ապրենք... Հիմա ապրում ե՞ք, լավ ե՞ք ապրում...
Հա՜, գիտեմ, տղեքը Եռաբլուրից ու սահմանից պաշտպանում են, ապրե՛ք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր