«Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Sport24-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ինքը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը։ - Ասում են՝ Դուք կարող եք գլխավորել Հայաստանի հավաքականը։ Ճի՞շտ է։ - Ասում են՝ հավերին կթում են։ Ով ասում է, նրանից էլ հարցրեք: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ կապ չեն հաստատել Տալալաևի հետ և որևէ բանակցություն չեն վարել։ |