ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+8 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+9 °C
«Հայաստանը փաստացի ճանաչել է ԼՂՀ-ն՝ որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ». Մեսրոպ Առաքելյան
03:12, 03.10.2022 | mamul.am
3475 | 1

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Ընդհանրապես, մեր պետության կարևորագույն խնդիրներից մեկը մեր պատմության, այդ թվում նորագույն պատմության կեղծումն է, կամ առնվազն չիմացությունը։
Հայաստանը, անդամակցելով ԱՊՀ-ին, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
1991թ. դեկտեմբերին ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992թ. փետրվարին՝ մի շարք վերապահումներով, որոնցից մեկը հետևյալն է.
Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով։
Այս վերապահումով Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր