ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+9 °C
«Ուղեղում չի մտնում, որ թալինցիների մեծամասնությունը կարող էր քվե տալ հայրենիքի հողերը հանձնած ուժին». Ոսկան Սարգսյան
10:48, 02.10.2022 | mamul.am
2593 | 4

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաներ կան, որ ուղեղս չի մարսում, օրինակ, որ տիեզերքն անսահման է։ Ուղեղս չի մարսում նաև այն, որ չափահաս, առաջին հայացքից ոչ անխելք հարյուր հազարավոր մարդիկ անկեղծորեն հավատացին, որ «Դուխով» գրառումով գլխարկը կրողն իսկապես դուխով է, ինչպես մարդիկ հավատում էին, որ «Անհաղթ հերոս Քաջ Նազար․․․» գրառումով դրոշակ ունեցողը իսկապես մի զարկով հազարներին ջարդում է։ Ուղեղում չի մտնում, որ Սասունից սերված, Էրգրի կարոտով ապրող թալինցիների մեծամասնությունը՝ 7400-ից ավելի ընտրող, կարող էր ընտրություններում քվե տալ հայրենիքի հողերը հանձնած քաղաքական ուժին։ Գադուկս պայթում է, որ ընտրությունների մասնակից իմ հայրենակից լոռեցի-ալավերդցիների 47 տոկոսը կարող էր հավատալ, որ երկիրը վարի տվածների հետ պայծառ ապագա կա: Նրանք իրենց հայրենակից մեծն Թումանյանի «Անխելք մարդը», «Չարի վերջը», «Թմկաբերդի առումը» չե՞ն կարդացել։ Մեր Թմկաբերդի դարպասները այժմ թշնամու առաջ բացել են, բեխաբար եք»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր