Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Հայտնվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ապացուցվի, որ տեսանյութն իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատժվեն»: |