ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Խաղաղության պայմանագրի անվան տակ կապիտուլյացիա Փաշինյանն ստորագրելու է անկախ ամեն ինչից». Հոխիկյան
18:36, 02.10.2022 | mamul.am
5055 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Տեսանյութ է ակտիվ տարածվում համացանցում, թե ինչպես են Ջերմուկում թշնամու զինվորները դաժանաբար սպանում գերի հանձնված հայ զինվորներին։

Իրականում խաղաղության պայմանագիր անվան տակ կապիտուլյացիա Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է անկախ ամեն ինչից։

Այդ մարդուն որևէ բան չես ապացուցի։ Այդ աղետը կանխելու միակ ձևը Նիկոլի հեռացումն է։

Միաժամանակ թշնամին փորձում է վախի ու սարսափի զգացում տարածել մեր հանրության մեջ, որ մարդիկ համաձայնեն հանձնել ամեն ինչ, միայն թե նոր զոհեր չունենանք։

Դա կոչվում է հոգեբանական ու տեղեկատվական ահաբեկչություն, որի դեմ պայքարելու միակ միջոցը ամուր կամքն է, ազգային ամուր կամքը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր