ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեկը կար, ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի». Գեղամ Նազարյան
14:00, 02.10.2022 | mamul.am
5207 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Ռազմական հանցագործություն։ Ոչ, ռազմական ծանր հանցագործություններ։ Այն, որ գործ ունենք ռազմական հանցագործների հետ, վաղուց փաստ է, բայց հիշեցնեմ, որ ժամանակին Հայաստանում մեկը կար, որ ասում էր` դուք չեք որոշելու, թե թուրքը որտեղ կանգնի։ Հիմա թուրքը կանգնել է որտեղ որ ցանկացել է և ամենադաժան ձևով գնդակահարել է հայ տղերքին։
Թշնամու հետ ամեն ինչ պարզ է։ Դրանց վերջը ևս պարզ է, բայց ինձ մի հարց չի թողնում, որ հանգիստ մի րոպե անգամ ապրեմ` հայեր, դուք ո՞նց եք հանդուրժում, որ երկրի ղեկին նստած է մի մարդ, որն ասում էր, թե մարդա մեկը կիրթ ու կառուցողական է, և որ այդ մենք չենք որոշելու, թե թուրքը որտեղ է կանգնելու։
Հ.Գ. Ես լուրջ կասկած ունեմ գնդակահարության կադրերը դիտող և այդ տեսանյութը ջանադրաբար տարածող հայերի հոգեկան առողջության վրա»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր