ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+5 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+9 °C
«Իշխանությունը կրում է մեր գերիների սպանդի ողջ պատասխանատվությունը». Հասմիկ Բաբաջանյան
14:12, 02.10.2022 | mamul.am
3837 | 3

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավոր չէ գերիների սպանդը նայել։ Երիցս նզովյալ լինեն նրանք, ովքեր տեղյակ են այդ սպանդին, բայց հուսով սպասեցնում են հարազատներին։ Ինչքա՜ ն մայրեր են աչքները ջուր կտրած սպասում իրենց զավակներին։
Մի բանում եմ համոզվում։ Նախորդ պատերազմներում, երբ մեր զինվորները գերի չէին հանձնվում, գիտեին, որ գերի հանձնվելն ավելի սարսափելի է, քան սպանվելը։ Տիրապետում էին գերության ադրբեջանական բոլոր սարսափներին։ Մի նռնակն ու փամփուշտն է եղել գերի չհանձնվելու մեր զինվորի պատասխանը։ Այս պատերազմի ժամանակ Ադրբեջանին ներկայացնելով որպես աղավնի, Ալիևին որպես կուլտուրական մարդ, որ խաղասիրության է ձգտում, իշխանությունը կրում է մեր գերիների սպանդի ողջ պատասխանատվությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր