ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+7 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Իրենց երեխաներին դրանք ապահով երկրներում են արդեն տեղավորել». Ռոբերտ Հայրապետյան
15:18, 02.10.2022 | mamul.am
4116 | 1

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա՛, անընդհատ նայեք էդ սարսափելի տեսանյութը, նաե՛ք էդ սարսափելի տեսարանները...
Գուցե արթնանա՛նք, թշնամուն ատել սովորե՛նք, հասկանա՛նք՝ ինչ ա նշանակում պետություն չունենալ, ինչ ա նշանակում, երբ երկրի ղեկին նստած է Ալիևի ու Էրդողանի հետ քիրվայություն անող փողոցից եկած անգրագետ, դավաճան-անդոնների մի խմբակ, որը մեր տղաներին սպանողների հետ մեզ տանում ա իբր «խաղաղության»... Ու հիշեք՝ իրենց երեխաներին դրանք ապահով երկրներում են արդեն տեղավորել... Սա ա դրանց խաղաղություն կոչվածը... Դուք սարսափում եք նայել այդ կադրերը, որոնք իրականությունն են ցույց տաիս, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ էին զգում մեր տղաները...
Վերջապես հաականա՛նք նաև, թե ինչ են զգում և ինչ ահազանգ են հնչեցնում զոհվածների ծնողները, և ինչ նկատի ունեն, երբ ասում են պայքարում ենք, որ նոր զոհեր չունենանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր