ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +10 °C Վաղը`+7 °C
«Ինչո՞ւ է տավարի միսը թանկացել, դելիկատես դարձել». Ոսկան Սարգսյան
16:24, 02.10.2022 | mamul.am
3990 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավարի ոսկրախառը մսի կիլոգրամը մսի վաճառակետերում 3700-3800 դրամ է, իսկ առանց ոսկորինը՝ 4100 դրամ։ Այն թանկանալուց հետո քչերն են տավարի միս գնում։ Տավարի մսի թանկանալու հիմնական պատճառը վերջին տարիներին երաշտի հետևանքով անասնակեր խոտի պակասը, դրա թանկությունը, տավարի գլխաքանակի կրճատումն է։ Գյուղատնտեսական անտոկոս, պետության կողմից սուբսիդավարվող վարկերը, որոնք նախկինում տրվում էին, նախատեսված էին նպաստելու հողագործության, այգեգործության և անասնապահության զարգացմանը, սակայն բանկերի մասնաճյուղերի կառավարիչները դրանք տալիս էին իրենց ծանոթ խանութատերերին, կամ էլ՝ բուժման, տան նորոգման և այլ կարիքներ ունեցող գյուղացիներին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր