Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր. «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»։ |