ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը». Սենոր Հասրաթյան
00:48, 03.10.2022 | mamul.am
2573 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը:
Հիշե՜ք, այս քաոսային պայմաններում, անգամ, եթե մեր տրամադրության տակ լինեն աշխարհի ամենաարդիական զինատեսակները, մենք շարունակելու ենք մնալ նույն այն անհույս ու անճարակ վիճակում, ինչպիսին կայինք 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպիսին կանք այսօր...
Դա այդպես է, քանզի մեր Հայրենիքը շահերի ազդեցության փորձադաշտի է վերածվել ոչ միայն դրսից, այլև, գուցե թե ավելի շատ, ներսից...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր