ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայ գերիների գնդակահարության տեսանյութում 7-8 զինծառայող կա. մի քանիսը նույնականացվել են
18:24, 02.10.2022 | mamul.am
13012 | 0

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասել է Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։
Իրավապաշտպանը նաև ընդգծել է, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։
Նրա կարծիքով, միջազգային հանրությանն արդեն իսկ ներկայացվել են սպանությունների բավարար դեպքեր, որոնք ոչ թե եզակի դրվագներ են, այլ մասշտաբային, որը կարող է լինել միայն պլանավորված պետական քաղաքականության դեպքում։ Իրավապաշտպանի պնդմամբ` այդ ապացույցների գոյության պայմաններում տնտեսական և այլ քաղաքական շահերից ելնելով համարժեք պատասխան չի եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր