ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Սլովակիան Ուկրաինայի համար կարտադրի 16 Zuzana 2 ինքնագնաց հաուբից
18:42, 02.10.2022 | mamul.am
3375 | 0

Սլովակիան ՆԱՏՕ-ի երեք երկրների միջոցներով Ուկրաինայի համար կարտադրի 16 Zuzana 2 ինքնագնաց հաուբից։ Այս մասին հայտնում է ТА3 հեռուստաալիքը։

Նշվում է, որ հաուբիցների արտադրությունը կֆինանսավորեն Դանիան, Գերմանիան և Նորվեգիան, դրա համար նրանք կհատկացնեն 92 մլն եվրո, համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրել են Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին և նրա դանիացի գործընկեր Մորտեն Բեդսկովը։

Նախնական տվյալներով՝ Ուկրաինան հաուբիցներ կստանա 2023 թվականի երկրորդ կեսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային նոր զինատեսակներ փոխանցել, այդ թվում՝ 16 Zuzana ինքնագնաց հրետանային կայան։ Այս մասին Օդեսա կատարած այցից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։

Նշվում է, որ Կիևին զենք կմատակարարվի Սլովակիայի հետ, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման միջոցով։

Լամբրեխտը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա, որտեղ հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Սա նախարարի առաջին այցն էր Ուկրաինա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր