ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
19:30, 02.10.2022 | mamul.am
28632 | 2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ Երևանին մեղադրելով «կեղծավորության մեջ»։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները։ Հայաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա և հայտարարել, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են կատարվել, մի երկրի կեղծավորության օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարել, ոտնահարել է գրեթե մեկ միլիոն մարդու հիմնական իրավունքները և բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասվում է հկառակորդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր