Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ Երևանին մեղադրելով «կեղծավորության մեջ»։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են կատարվել, մի երկրի կեղծավորության օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարել, ոտնահարել է գրեթե մեկ միլիոն մարդու հիմնական իրավունքները և բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասվում է հկառակորդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ |