ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+5 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Հնդկաստանում տրակտորի վթարից 26 մարդ է զոհվել, հիմնականում՝ կանայք ու երեխաներ
21:30, 02.10.2022 | mamul.am
4853 | 0

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար Պրադեշ նահանգում տրակտորը շրջվել և գլորվել է լճակը, զոհվել է 26, վիրավորվել՝ 10 մարդ։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տրակտորը կցասայլով տեղափոխելիս է եղել մոտ 40 ուխտավորի, որոնք տուն են վերադառնալիս եղել տեղի տաճարում կրոնական արարողությունից հետո։

Իշխանությունները հայտնում են, որ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Հաղորդվում է, որ մահերի մեծ մասը ջրահեղձման հետևանք են:

Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Հնդկաստանում տրակտորի վթարից 26 մարդ է զոհվել, հիմնականում՝ կանայք ու երեխաներ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր