ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
««Կիրթ ու կառուցողական» Ալիև կրտսերը փորձում է վախ սերմանել մեր հասարակության մեջ». Ամրամ Մակինյան
22:36, 02.10.2022 | mamul.am
4256 | 1

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միամիտ կլինի կարծել, թե մեր զինծառայողների սպանության տեսանյութի համացանց սպրդումը պատահական էր, այլ ոչ թե ուղղորդված ադրբեջանական պետական մեքենայի կողմից:

Ակնհայտ է, որ ամբողջ կյանքում պարտվածի հոգեբանությամբ գոյատևած «կիրթ ու կառուցողական» Ալիև կրտսերը փորձում է վախ սերմանել մեր հասարակության մեջ, իսկ իրեն իշխանություն համարող այս խմբակը բացի լալահառաչ տեքստերով միջազգային ատյաններին դիմելուց՝ ոչնչի ընդունակ չէ, և դա փաստ է, փաստ, որից թուրքերը չեն վախեցել ու չեն վախենալու…

Դժվար չէ հասկանալ, որ ծեծ կերած շան պես վախից սարսափած, իր կաշին փրկելու համար հազար տեր փնտրող ու իր որդիների դահճից խաղաղություն մուրող իշխանությունն ամենամեծ նվերն է թշնամուն, իսկ մենք կմնանք այսօրին դատապարտված, քանի իշխանության ղեկին մի ստախոս վախկոտ է, իսկ դահիճների ընտանիքներում նրանց գլուխները չեն ստացել…»։

Աղբյուրը` Ամրամ Մակինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր