ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Տեսանյութը հրապարակվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով». Վարդան Բալյան
23:48, 02.10.2022 | mamul.am
5989 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ զինվորների գնդակահարության տեսանյութի հրապարակումը ադրբեջանական բանակի ղեկավարության կազմում երկրի բարձրագույն իշխանության կողմից վարպետորեն կառավարվող հակամարտության տրամաբանության մեջ է: 2020 թվականի պատերազմի հերոսներ հռչակված ադրբեջանական գեներալների թվում է նաև Հիքմեթ Միրզաևը՝ հատուկ նշանակության զորքերի/Յաշմայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ: Տեսանյութը հրապարակվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով: Հատկանշական է, որ ադրբեջանական սոցմեդիայում տևական ժամանակ մեր կողմից դիտարկվում է տեղեկատվական-հոգեբանական օպերացիա՝ ուղղված Յաշմայի զորակազմի՝ զինվորական պատվի վարքականոնին անհմապատասխան վարքագծի և հանցագործ դաժանության դեմ:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր