ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Միայն Ներքին Հանդում նույն սցենարով կոտորել են առնվազն 5 դիրքի ամբողջական անձնակազմին». Վ. Մարտիրոսյան
00:00, 03.10.2022 | mamul.am
7845 | 0

Հերիք է զբաղվել տաֆտալոգիայով ու ասել, թե թուրքը արեց իր թրքությունը։ Սրա փոխարեն պետք է տալ ամենակարևոր հարցը՝ Ի՞նչպես են մեր զինվորները հայտնվել այդ վիճակում։
Չնայաց որ, Սեպտեմբեր 13-ին հաջորդող օրերին այս հարցին փաստացի պատասխանել եմ, անդրադառնամ եվս մեկ անգամ։
Սկսեմ սկզբից։ «Խաղաղության» դարաշրջանի տրամաբանության ներքո կայացվել է քաղաքական որոշում սահմանում ռազմաճակատային բնագիծ կառուցելու փոխարեն բացել իրարից մեծ հեռավորության վրա գտնվող ուղեկալ(բլոկ պոստ) տեսակի դիրքեր։ Ըստ «խաղարարար» դավաճանի տրամաբանության, մենք ոչ թե նոր ռազմաճակատ պենք է ստեղծենք, այլ սահման գծենք։
Իսկ թուրքը հակառակ կողմում արել էր տրամագծորեն հակառակը և կառուցել էր մի ամբողջ ռազմական ինֆրաստրուկտուրա։ Եվ օգտվելով այն փաստից, որ չկա պաշպանական մեկ ընդհանուր գիծ, միջդիրքային հեռավորությունները մեծ են, և ամեն դիրքի անձնակազմը ընդամենը 10-15 հոգի է, թշնամին ամեն մի մեր ուղեկալ-դիրքի վրա ուղարկում է 100-150 հոգի հատուկ ջոկատային։ Սրանք առանց դիմադրության կարողանում են հատ-հատ օղակել մեր դիրքերը։
Հայտնի տեսանյութում ընդամենը մեկ դիրքի դրվագն է։ Իսկ միայն Ներքին Հանդ գյուղի մոտակայքում նույն սցենարով կոտորել են առնվազն 5 դիրքի ամբողջական անձնակազմերին։ Նույն կերպ վարվել են նաև Իշխանասարի ու Ջերմուկի շատ դիրքերի հետ։
Երբ գործող վարչապետը այսօր զարմացած հայտարարություն էր տարածում, նա առնվազն կեղծավորություն է անում։ Մեզ հանձնված մոտ 140 դիերը մեծ մասը կամ մոտիկից գնդակահարված են կամ տանջամահ են արված։ Ու նա այս մասին շատ լավ գիտի, բայց այսօր իրեն դրել էր զարմացած մարդասերի տեղ։
Ես պահանջում եմ հրապարակել նաև, թե թուրքը ինչ է անում մեր գերիների հետ։ Կպարզվի, որ գնդակահարելը տվյալ դեպքում թուրքի ամենահումանիտար վարքագիծն էր։
Սա բոլորը պետք է իմանան, ու բոլորը պետք է հասկանան, որ Հայ տղեն թուրքին գերի չի հանձնվում։ Թող ատամներով սեփական երակները կտրեն, մեկը մյուսին խեղդամահ անեն, բայց թուրքին երբեք գերի չհանձնվեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր