ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իրենք մեզ չեն պաշտպանելու թուրքից, իրենք թուրքի հետ պայմանավորվելու են». Վարուժան Գեղամյան
00:12, 03.10.2022 | mamul.am
3576 | 1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Հավանաբար տեսել եք հայերի հանդեպ թուրքերի իրականացրած հերթական ցեղասպանության նոր դրվագները. չեմ տարածում, որ չտեսնեք, թե մեզ` հայերին ոնց են ուղիղ եթերում գլխատում «21-րդ դարի միջազգային ստանդարտներին համապատասխան»: Սրան զուգահեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հենց հիմա այդ ցեղասպանությունն իրականացրածների հետ բանակցության սեղանին, որով Ադրբեջանի նոր ցեղասպանությանն են հանձնելու Արցախի հայերին, իսկ ՀՀ-ն զրկելու են պաշտպանվելու հնարավորությունից:
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը: Միակ ձևը կապիտուլյանտների հեռացումն է. իրենք մեզ չեն պաշտպանելու թուրքից, իրենք թուրքի հետ պայմանավորվելու են ու ձեռքի հետ էլ «կոչ անեն միջազգային հանրությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր