ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+6 °C, +6 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Որևէ մեկը զարմանո՞ւմ է, որ Կլարան այդպիսի գրառում է անում». Հակոբ Բադալյան
17:36, 03.10.2022 | mamul.am
4108 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ինչ է գրում բոլորիս հայտնի Կլարան՝ Տոյվո անունով: Գրում է, թե ստացել է նաև ադրբեջանցիների հանդեպ գազանության մասին տեսանյութեր, ու շարունակում, թե բոլորն էլ պետք է հետաքննվեն, պատերազմը խոր վերք է թողել երկու կողմից:
Որևէ մեկը զարմանո՞ւմ է, որ Կլարան անում է այդպիսի գրառում: Հոկտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Բուլղարիայում նստած էր այն կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի կողքին, ում հատուկ ներկայացուցիչն է Կլարան՝ Ուրսուլայի, որը Եվրոհանձնաժողովի նախագահն է: Նրանք միասին բացում էին Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարը, որով ավելի շատ է խոսելու նաև ադրբեջանական գազը:
Եվ դարձյալ, հարկ եմ համարում կրկնել ՀԱՊԿ կամ ՌԴ արձագանքի մասով: Այո, լռում են սրիկայաբար կամ ստորաբար, և լռելու են: Կրկնեմ, երբ ես, և Հայաստանում շատ շատ քիչ թվով մարդիկ խոսում էինք Ռուսաստանի և ՀԱՊԿ քաղաքականության վտագների, պատերազմի վտանգի, Հայաստանի մենակ մնալու անխուսափելի վտանգի մասին, այսօր այդ թեմայի վրա «բարգավաճողների» գերակշիռ մեծամասնությունը ԼՈՒՌ էր: Սա կրկին հիշեցնում եմ, որպեսզի մեկնաբանությունների բաժնում կրկին չսկսվի՝ բա ՀԱՊԿ ձայն հանեց, բա «դաշնակիցը» ձայն հանեց, և այլն:
Եվ ընդգծեմ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ որևէ կերպ չեն ասոցացվում համամարդկային, եվրոպական արժեհամակարգի, բաց հասարակության, հանդուրժողության, ժողովրդավարության և այլնի հետ: Այդ մասին խոսում են Տոյվո Կլարան, նրա ղեկավարներն ու գործընկերները: Հետևաբար, նրանց առաջ պետք է դնել պատասխանատվությունը այնպիսի դեպքերում, որոնք ուղիղ առնչվում են այդ արժեքների մեղմ ասած ոտնահարմանը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր