ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին». Արմեն Գրիգորյան
11:54, 03.10.2022 | mamul.am
5409 | 1

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր