ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ասում է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, բայց ինքը մի թթու խոսք չի ասում Ալիևի հասցեին». Էդգար Ղազարյան
12:06, 03.10.2022 | mamul.am
2681 | 4

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է սահմանային իրավիճակի և իշխանությունների պատասխանատվության մասին․ «Ըստ Սահմանադրության 155-րդ հոդվածի՝ Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են, ԶՈՒ կիրառման մասին որոշումն ընդունում է կառավարությունը, անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ԶՈՒ կիրառման մասին որոշումը, ՊՆ նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարության անդամներին, այսինքն՝ երկրի սահմանների պաշտպանությունը դա քո՛ պարտականությունն է։ Հիմա, եթե դու չես կարողանում երկրի սահմանների պաշտպանությունը կազմակերպել, նշանակում է այլևս պետություն գոյություն չունի»։

Ղազարյանն անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի երեկվա գրառմանը․ «Ինքը ասում է՝ տեղի է ունեցել սենց մի բան, փաստը արձանագրում է, ասում է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, բայց ինքը չի դատապարտում ադրբեջանցիներին, մի թթու խոսք չի ասում Ադրբեջանի նախագահի հասցեին, որովհետև վախենում է»։

«Ասում է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի, բայց ինքը մի թթու խոսք չի ասում Ալիևի հասցեին». Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր