ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Արցախը վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը». Դավիթ Բաբայան
15:36, 03.10.2022 | mamul.am
6303 | 0

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում՝ Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր