ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+2 °C, -3 °C ... +2 °C Վաղը`0 °C
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում
13:00, 03.10.2022 | mamul.am
1497 | 0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում. «2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դրական դեպք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր