ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
«Որքան հնարավոր է պետք է սահմանափակել գերիների մասին տեսանյութերի տարածումը»․ Զառա Ամատունի
13:24, 03.10.2022 | mamul.am
1728 | 0

Մեկնարկել է «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով քննարկումը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ խոսելով ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերի տարածման մասին, ասել է․ «Ընտանիքները տառապում են այդ բոլոր տեսանյութերը դիտելիս, այստեղ մեր հանրությունը դեր ունի, որպեսզի չհրապարակի այդ նյութերը այնքան, որքան հնարավոր է։ Այդ նյութերը պետք է գտնվեն այն պատկան մարմինների ձեռքերում, որոնք կարող են ինչ-որ գործողություններ ձեռնարկել։ Մենք, որպես մարդասիրական կազմակերպություն, մշտապես այս մասին խոսում ենք, որ որքան հնարավոր է սահմանափակել նման տեսանյութերի տարածումը՝ առաջին հերթին մտածելով հարազատների զգացմունքների մասին»։

«Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում». քննարկում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր