ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրել է․ «Իշխանազավթների թերթը, հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ ադրբեջանը Հայաստանից պահանջում է` ⁃ Արցախն առանց որևէ կարգավիճակի ճանաչել իրենց տարածքային միավոր: ⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում՝ պաշտպանության բանակը: ⁃ Կորած ադրբեջանցիների մասին այլ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում: ⁃ Սահամազատել սահմանն իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով: Մենք շատ լավ գիտենք, որ, ըստ օդում կախված լուրերի, նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատասենյակում: Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է: Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են: Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»: |