ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից»․ Հայկ Մամիջանյան
15:39, 03.10.2022 | mamul.am
2427 | 0

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասուլիսի ընթացքում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին․ «Դա քաղաքական վատ որակի կրուտիտներով լեցուն ասուլիս էր, միտված էր այլ մարդկանց վրա մեղավորություն գցելու, որոշ դեպքերում էլ՝ երևույթների վրա մեղավորություն գցելու․ կոնկրետ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո աշխարհի լռությունը առ Հայաստան ինքը պատճառաբանեց կորոնավիրուսով, Փաշինյանի՝ մեղավորներ նշանակելու զառանցանքը հասել է գագաթնակետին՝ առաջ մարդկանց էր մեղադրում, հիմա երևույթների է մեղադրում»։

Մամիջանյանը՝ խոսելով հարցազրույցի նպատակներից, նշել է․ «Այդ ասուլիսի առաջնային հասցեատերերից էին իր թիմակիցները, որոնք վստահ եմ՝ մեծ ճնշում են գործում Փաշինյանի վրա՝ կապված ապագայի, և իրենց կաշվի անվտանգության տեսանկյունից, որպեսզի ինքը որոշակիորեն ցույց տա, որ այս կամ այն չափով վերահսկում է գործընթացը, բայց իրականում այն բացարձակապես իր վերահսկողությունից դուրս է։ Իմ տեղեկություններով կարող եմ հայտնել, որ բանակցային գործընթացները իրականացվում են ԱԽՔ-ի, այլ ոչ թե ԱԳՆ-ի խողովակով։

Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից. էդ հանդիպումները բացարձակ ոչ մի բան չեն նշանակում այս պարագայում»:

Հայկ Մամիջանյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր