ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Ըստ մերձիշխանական «շատ հավաստի» լրատվամիջոցի, որտեղ պարբերաբար слив-ներ են անում Ադրբեջանի շատ «խաղաղասեր ու բարի ցանկությունների» մասին, գույքագրել են 5 հիմնական պահանջ, որոնք ներկայացնում է Ադրբեջանը Հայաստանին։ Դրանք են․ Շատ հայտնի անձի շատ հայտնի թերթի ՀԱՎԱՍՏԻ աղբյուրն ասում է, որ «Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է ․․․ կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»: Հիմա հարց․ երբվանի՞ց է Ադրբեջանն էս պահանջները ներկայացրել, մինչև 2021 թվ․-ը, թե՞ Ուկրաինայի պատերազմից հետո «երես առավ»։ Եթե նույնն էր ուզում, բա էլ ի՞նչ խաղաղության դարաշրջան էիք խաղում գլխներիս ու մի տարի գլուխ արդուկում, իսկ եթե էս ընթացքում Ադրբեջանը հավեսի ընկավ, ինչու՞ չէիք հասարակությանն անմիջապես տեղյակ պահում, բա դուք «ժողովրդավար» չէի՞ք, աղային հիմար թեմաներով ինչու՞ էիք թմրած պահում մարդկանց։ Օրը մեջ արթնանում, իմանում ենք, որ թշնամին ոտ-ոտ Արտաշատ ա հասնելու։ Հ․Գ․ Մեկ էլ չհասկացա, թե ո՞րն ա Արցախի ՊԲ-ն լուծարելուՀայաստանի լծակն ու իրավազորությունը»: ![]() |