ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Երբվանի՞ց է Ադրբեջանն էս պահանջները ներկայացրել». Աննա Կոստանյան
16:00, 03.10.2022 | mamul.am
6703 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Ըստ մերձիշխանական «շատ հավաստի» լրատվամիջոցի, որտեղ պարբերաբար слив-ներ են անում Ադրբեջանի շատ «խաղաղասեր ու բարի ցանկությունների» մասին, գույքագրել են 5 հիմնական պահանջ, որոնք ներկայացնում է Ադրբեջանը Հայաստանին։ Դրանք են․
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Շատ հայտնի անձի շատ հայտնի թերթի ՀԱՎԱՍՏԻ աղբյուրն ասում է, որ «Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է ․․․ կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»:

Հիմա հարց․ երբվանի՞ց է Ադրբեջանն էս պահանջները ներկայացրել, մինչև 2021 թվ․-ը, թե՞ Ուկրաինայի պատերազմից հետո «երես առավ»։ Եթե նույնն էր ուզում, բա էլ ի՞նչ խաղաղության դարաշրջան էիք խաղում գլխներիս ու մի տարի գլուխ արդուկում, իսկ եթե էս ընթացքում Ադրբեջանը հավեսի ընկավ, ինչու՞ չէիք հասարակությանն անմիջապես տեղյակ պահում, բա դուք «ժողովրդավար» չէի՞ք, աղային հիմար թեմաներով ինչու՞ էիք թմրած պահում մարդկանց։ Օրը մեջ արթնանում, իմանում ենք, որ թշնամին ոտ-ոտ Արտաշատ ա հասնելու։
Թե բա՝ ըստ հավաստի աղբյուրի․․․ Ձեր հավաստի աղբյուրի բերած աղետները 2018-ից ապրում-վերապրում ենք։

Հ․Գ․ Մեկ էլ չհասկացա, թե ո՞րն ա Արցախի ՊԲ-ն լուծարելուՀայաստանի լծակն ու իրավազորությունը»:

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր