ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+1 °C
«Մոսկվան կշարունակի լուրջ ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար». Զախարովա
20:00, 03.10.2022 | mamul.am
2938 | 1

Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր