ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, +3 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Ի՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որ չի անում․ պարզաբանում է Սիրանուշ Սահակյանը
20:15, 03.10.2022 | mamul.am
2418 | 1

«Անմիջական ազդեցություն ունեցող գործիքներ են քաղաքական պատժամիջոցները, որոնք կիրառվում են նախ՝ արտաքին քաղաքականությունը հաշվի առնելով, պետությունների «աղմուկը»․ նրանց կատարած աշխատանքն այստեղ նույնպես նշանակություն ունեն։ Ես կարծում եմ, որ մենք այս հարցում, հիմնականում, թերացումներ ունենք»,- Ազատության եթերում՝ խոսելով հայ ռազմագերիների խնդիրներից, և ներկայացնելով թե ինչ ճանապարհներ կան ՄԻԵԴ-ում դրանց լուծման համար, ասաց հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, թե ինչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որ չի անում, իրավապաշտպանը պատասխանեց․ «Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն հայտարարում են Հայաստանին սատարելու և մարդու իրավունքներն ու դեմոկրատիան պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին։ Անպայմանորեն քաղաքական երկխոսության մեջ պետք է դրվի նրանց կողմից ադրբեջանցիների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Եվ եթե այդ պատժամիջոցները չեն կիրառվում և մեր նկատմամբ երկակի ստանդարտներ են դրվում, ապա փոխհարաբերություններում պետք է բարձրաձայնվի երկարժամկետ հեռանկարով դեպի Արևմուտք ձգտելու հայկական կուրսի նպատակահարմարությունը»։

Ըստ իրավապաշտպանի՝ պետությունն այն սուբյեկտն է, որը կարող է պահանջել և պահանջատեր լինել, ինչպես նաև բացատրություն պահանջել, թե ինչու Հայաստանի հետ կապված հարաբերություններում խնդրին առնչվող որոշ գործիքներ չեն իրագործվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր