«ԷյչԷս Ռոքեթ»-ը տեղեկացնում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից օրեր առաջ կատարված ռազմական հանցագործությունը
Մեր միջազգային գործընկերներին խնդրել ենք, որպեսզի հնարավորինս օբյեկտիվ դատապարտեն իրողությունը և արժանի ձևով իրենց հնարավորության սահմանում պատժեն Ադրբեջանի այն ՏՏ ընկերություններին, որոնց հետ իրենք համագործակցում են:
Եվ արդեն իսկ Ադրբեջանական թվով 3 ՏՏ ընկերություններ 2 ամսով զրկվել են համագործակցության պայմանագրից ու բնականաբար 2 ամսվա ընթացքում չեն ստանա նոր համագործակցության առաջարկներ և բոնուսներ:
Այսպիսով այդ 2 ամսվա ընթացքում բոլոր նախագծերը կիրականացվեն Հայկական ՏՏ ընկերությունները:
Հուսով ենք, որ այս պատիժը կսահմանվի Ադրբեջանական բոլոր ՏՏ ընկերությունների դեպքում ու 2 ամիսը կդառնա տարիներ»: