ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքնություն տանել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելու փաստի առիթով: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից առ այն, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը:
|