ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը կոչ է անում հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելու փաստը
22:00, 03.10.2022 | mamul.am
4659 | 1

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքնություն տանել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելու փաստի առիթով:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից առ այն, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Ցանկացած վայրագության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր