ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+5 °C
Մեծ Բրիտանիան հայ ռազմագերիների մահապատժի փաստով հայտարարություն է տարածել
22:24, 03.10.2022 | mamul.am
7742 | 0

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանիդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան էջը հայտնում է. «Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։
Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր