ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հերթական հակածառուկյանական որոշումը. «Հրապարակ»
09:06, 04.10.2022 | mamul.am
5270 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշել է հերթական հակածառուկյանական որոշումն ընդունել։ Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 հազար դրամ՝ նախկին 14 հազարի փոխարեն, այլ՝ 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

Նշենք, որ տուրքի փոփոխության վերաբերյալ իշխանականները դեռևս ամիսներ առաջ էին նախագիծ ներկայացրել, սակայն այն օրակարգ չէր բերվում։ Քանի որ Հայաստանում ցեմենտի մենաշնորհը Ծառուկյանին է պատկանում, ցեմենտ և կլինկեր ներկրվում են Իրանից, տուրքը մի դեպքում իջեցնելով, մյուս դեպքում` ընդհանրապես վերացնելով։ Մասնագետներն ասում են, որ սրանով, ըստ էության, նախապատվությունը տրվելու է դրսի արտադրանքին, ինչից առաջին հերթին տեղական արտադրողներն են տուժելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր