ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Աղետն ավելի մասշտաբային կլինի, եթեր մենք, ռուսներից «խռովելուց» հետո, «խռովենք» նաև եվրոպացիներից». Սուրեն Սուրենյանց
00:48, 05.10.2022 | mamul.am
3347 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Մենք՝ մեր բախտն «անիծելու» փոխարեն, իրատեսական օրակարգ ձևակերպելու խնդիր ունենք
Ռուսաստանը տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր հարաբերություններից ելնելով, այլ խոսքով՝ Մոսկվայի համար Անկարան ու Բաքուն ավելի կարևոր գործընկերներ են, քան Երևանը:
Այս լույսի ներքո, Ռուսաստանի քաղաքականությունը պրոհայկական լինել չի կարող: Սա ռեալպոլիտիկ է, որի հետ հաշվի չնստելը մեզ բերելու է նոր աղետի: Իհարկե, շատ ավելի աղետալի կլինի, եթե Հայաստանը տրվի զգացմունքներին ու արտաքին քաղաքականության մեջ վեկտորալ փոփոխության գնա:
Մանավանդ, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան ռազմավարական գործընկեր է, Ադրբեջանը ԵՄ-ի համար՝ «վստահելի» գործընկեր: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախօրեին, ըստ երևույթին, մարդկայնորեն ցնցվել էր ադրբեջանական վայրագությունները պատկերող տեսանյութից ու պրոհայկական մի գրառում էր արել: Երեկ արդեն Կլաարը վերադարձավ ռեալ պոլիտիկ՝ հավասարության նշան դնելով ադրբեջանցիների ու հայերի միջև:
Երեկվա Կլաարն ավելի իրական էր՝ հավաքական Արևմուտքի խոսափողը: Արևմտյան մայրաքաղաքներում, մեղմ ասած, թքած ունեն հումանիտար արժեքների, իրավունքի վրա, երբ առաջին պլան են գալիս իրենց կենսական անվտանգային, նյութական շահերը:
Եթե Հայաստանում սա չեն հասկանում, ազգային աղետը շարունակվելու է: Բայց աղետն ավելի մասշտաբային կլինի, որ մենք, ռուսներից «խռովելուց» հետո, «խռովենք» նաև եվրոպացիներից:
Ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները իրենց շահերն ունեն, որոնք ավելի շատ համընկնում են Բաքվի օրակարգի հետ: Սա ճշմարտություն է, որից բխում է, որ մենք՝ մեր բախտն «անիծելու» փոխարեն, իրատեսական օրակարգ ձևակերպելու խնդիր ունենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր