Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգթոնի կարծիքով, մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ջո Բայդենի հայտարարությանը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Ես շարունակում եմ լրջորեն անհանգստանալ Իրանում բողոքի խաղաղ ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ»: |