ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
ԱՄՆ-ն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
11:30, 04.10.2022 | mamul.am
4483 | 0

Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգթոնի կարծիքով, մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ջո Բայդենի հայտարարությանը։

Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Ես շարունակում եմ լրջորեն անհանգստանալ Իրանում բողոքի խաղաղ ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր