«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում վաղուց հատել է կրիտիկականի բոլոր սահմանները: Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում ընդդիմադիր քաղաքական էլիտայի վրա տասնապատիկ ավել պատասխանատվություն է դրված՝ կանխելու Հայաստանի վերջնական կործանումը: Իշխանությունների արագայում ամեն ինչ պարզ է՝ պատրաստ են հանձնել անգամ Սևանն ու Ջերմուկը, սպանել նոր հազարների, միայն թե պահեն իրենց ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը՝ իշխանությունը: Հայաստանի գոյությունը բացառապես ընդդիմության պատասխանատվության տիրույթում է. կա՛մ իշխանափոխություն, կա՛մ Հայաստանի վերջնական կորուստ ու անեծք ապագա ու ներկա սերունդների կողմից: |